- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ Շոկոլադե Պլոմբիր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Առանձին տարայի մեջ հարում ենք ձուն և շաքարավազը։
- Ստացված զանգվածին ավելացնում ենք թթվասերը, փափկած կարագը, քացախի մեջ լուծված սոդան և շարունակում ենք հարիչով հարել։
- Ալյուրն անցկացնում ենք մաղով ու աստիճանաբար ավելացնում ենք ստացված զանգվածին։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ալյուրն ավելացնել։ Պետք է ստացվի պինդ թթվասերի նման խմոր։
- Ձևամանը պատում ենք պերգամենտով, եզրերը կարագապատում ենք։ Լցնում ենք խմորն ու թխում 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Ստացված խմորաշերտը թողնում ենք, որ սառչի, ապա բաժանում ենք փոքրիկ կտորների։
- Բիսկվիթի չոր եզրերը վերածում ենք փշուրների, որից հետո վերցնում ենք կլոր ձևամանը, հատակը պատում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով։ Այնուհետև խմորի փշուրների մի մասը լցնում ենք ձևամանի մեջ։
- Պատրաստում ենք եփովի կրեմը այս բաղադրատոմսով։
- Բիսկվիթի կտորները պատում ենք կրեմով ու լցնում արդեն իսկ փշուրներով պատված կլոր ձևամանի մեջ, ապա սեղմում ենք, որպեսզի որևէ ազատ տարածություն չմնա։
- Տորթը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 4 ժամ թողնում սառնարանում, որից հետո հանում ենք, հեռացնում թաղանթն ու շրջում հակառակ կողմով։
- Տորթը զարդարում ենք խմորի մնացած փշրանքներով և հալեցրած շոկոլադով։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: