- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 5 minutes
Պանրով ու լավաշով փոքրիկ ռուլետներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պանիրն անցկացնում ենք մանր քերիչով ու մի քանի րոպե պահում ենք սառնարանում։
- Կանաչին լվանում ու մանր կտրատում ենք։
- Ձուն եփում, ապա կեղևահանում ու բաժանում ենք փոքրիկ խորանարդիկների։
- Պանիրը, ձուն, մայոնեզն ու կանաչին խառնում ենք։
- Լավաշի եզրերը պատում ենք մայոնեզով, ապա լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում։
- Լավաշը ռուլետի նման փաթաթում և 10 րոպե թողնում ենք սառնարանում, որպեսզի ռուլետը ստանա իր ձևը։
- Այնուհետև դուրս ենք բերում սառնարանից, կտրատում ենք ու մատուցում։
Ի դեպ, եթե ուզում եք, որ լավաշը չչորանա, ապա կարող եք ռուլետը փաթաթել սննդային պոլիէթիլենային թաղանթով, ապա կտրատել ու այդպես մատուցել։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: