- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45 minutes
Պահքային շոկոլադե-սրճային կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սուրճը լուծում ենք 250 մլ ջրի մեջ, եփում ու թողնում ենք, որ սառչի։ Բոլոր չոր բաղադրիչները՝ ալյուրը, շաքարավազը, կակաոյի փոշին, վանիլինն ու աղը խառնում ենք, ապա ավելացնում սոդայի և քացախի խառնուրդը։
- Այնուհետև ավելացնում ենք 1 բաժակ բալի հյութը, սուրճն ու բուսայուղը և հարում ենք այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։
- Ձևամանը թեթևակի պատում ենք բուսայուղով, շաղ ենք տալիս ալյուրը, լցնում ենք խմորի մի մասը, վրան դնում ենք բանանի կտորներն ու բալի հատիկները։
- Լցնում ենք խմորի մնացած մասն ու ծածկում ենք վերին շերտը։
- Թխում ենք 45 րոպե նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցում, որից հետո հանում ենք ջեռոցից, կտրատում ու մատուցում։
- Ստացվում է ահա այսպիսի համեղ ուանուշաբույր կարկանդակ։
Պահքային համեղ թխվածք, որը կարելի է պատրաստել ու վայելել նաև Պահքի ընթացքում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: