- Yield: Մի քանի ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Ճապոնական չիզքեյք
Բաղադրիչներ
- ձու - 6 հատ
- պանիր սերուցքային - 250 գր
- կաթ - 150 մլ
- շաքարավազ - 130 մլ
- կարագ - 60 գր
- ալյուր - 60 գր
- օսլա (крахмал) - 20 գր
- վանիլային շաքար - 10 գր
- հյութ կիտրոնի - 1 ճ/գ
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Սերուցքային պանիրը, կարագն ու կաթը լցնում ենք տարայի մեջ։
- Թեթևակի տաքացնում ենք, որպեսզի պանիրն ու կարագը լուծվեն, ապա սառեցնում ենք։
- Ստացված զանգվածն անցկացնում ենք քամիչով, որպեսզի միասեռ դառնա։
- Սպիտակուցները 7-12 րոպե հարում ենք՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազի մի մասն ու կիտրոնի հյութը։
- Դեղնուցները զգուշորեն հարում ենք, ավելացնում ենք մնացած շաքարավազը, վանիլային շաքարն ու աղը և շարունակում ենք հարել։
- Դեղնուցներին ավելացնում ենք պանրային զանգվածն ու զգուշորեն խառնում ենք։ Ալյուրն ու օսլան անցկացնում ենք մաղով ու ավելացնում խմորային խառնուրդին։
- Այնուհետև մաս-մաս ավելացնում ենք սպիտակուցները։
- Պատրաստում ենք ձևամանն ու պատում պերգամենտով։ Խմորը լցնում ենք մեջն ու հավասարապես տարածում։ Ձևամանի ստորին հատվածը պատում ենք փայլաթիթեղով, ապա առանձին տարայի մեջ լցնում ենք եռացրած ջուրն ու ձևամանը դնում ենք այդ ջրով լի տարայի մեջ։ Թխում ենք 50-70 րոպե 160 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի ջեռոցում։ Այնուհետև հանում ենք ձևամանից և 4-5 ժամ թողնում ենք, որ հանգստանա։
- Մատուցելուց առաջ հանում ենք սառնարանից, պատում ենք կարամելային անուշահյութվ կամ վայելում պահածոների հետ։
Ամենօրյա թեյախմությունները տոն դարձրեք՝ պատրաստելով ու վայելելով այս հրաշք չիզքեյքը մեկ բաժակ տաք թեյի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: