- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ «Քաղցրիկ»
Բաղադրիչներ
- կարագ - 200 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- շաքարավազ - 100 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- ալյուր - 300-350 գր
- խտացրած կաթ եփված - 600 գր
Քայլերի հաջորդականություն
- Դեղնուցները խառնում ենք շաքարավազի հետ:
- Ավելացնում ենք կարագն ու խառնում ենք:
- Ավելացնում ենք փխրեցուցիչը, ալյուրն ու խառնում ենք:
- Ստանում ենք խմորագունդ, որը բաժանում ենք 4 մասի: Ձևամանը (15 x 15 սմ տրամագծով) պատում ենք կարագով կամ յուղաթղթով, ապա բացում ենք 3-5 մմ հաստությամբ 4 խմորաշերտ, որոնք թխում ենք 10-15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Առաջին շերտը պատում ենք խտացրած կաթով, ապա դնում ենք երկրորդ շերտն ու կրկին պատում խտացրած կաթով:
- Այդպես ենք վարվում նաև մյուս երկու շերտերի հետ: Ապա վերին շերտն ու կողային հատվածները պատում ենք խտացրած կաթով:
- Համեղ թխվածքը պատրաստ է:
Խտացրած կաթով կրեմի փոխարեն կարելի է օգտագործել նաև այլ կրեմներ, որոնց պատրաստմանը կարող եք ծանոթանալ այստեղից։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: