- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Մսագնդիկներ ասիական ձևով
Բաղադրիչներ
- միս խոզի - 500 գր
- կոճապղպեղ (имбирь) - 20 գր
- սոյայի սոուս - 6 ճ/գ
- տաքդեղ չիլի - 1 հատ
- սխտոր - 2-3 ատամիկ
- լայմ - 2 հատ
- սոխ կանաչ
Քայլերի հաջորդականություն
- Կոճապղպեղի ու պղպեղի մի մասին ավելացնում ենք 3 ճ/գ սոյայի սոուս, լայմի հյութ, 1 ճ/գ բուսայուղ և 1 ճ/գ ջուր: Այս զանգվածը խառնում ու դնում ենք մի կողմի վրա:
- Մնացած պղպեղն ու կոճապղպեղը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք կտրատած սոխը, սխտորը, քերիչով անցկացրած լայմի կեղևը, 3 ճ/գ սոյայի սոուսը և լավ հարում ենք:
- Ստացված խառնուրդն ավելացնում ենք խոզի մսին ու լավ խառնում ենք:
- Ստացված զանգվածից ստանում ենք փոքրիկ մսագնդիկներ:
- Մսագնդիկները երկու կողմից 4 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ կամ 15 րոպե եփում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստ լինելուց հետո համեմում ենք նախօրոք պատրաստած սոուսով ու մատուցում ենք:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: