- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Տորթ «Զեբր»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 150 գր
- ձու - 4 հատ
- թթվասեր - 300 գր
- ալյուր - 250-300 գր
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- կակաոյի փոշի - 30 գր
- Կրեմի համար՝
- թթվասեր - 300-400 գր
- շաքարավազ - 150 գր
- վանիլային շաքար - 2 թ/գ
- Գլազուրի համար՝
- կարագ - 100 գր
- կաթ - 50 մլ
- շաքարավազ - 100 գր
- կակաոյի փոշի - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար կարագը տրորում ենք շաքարավազի հետ:
- Ավելացնում ենք ձուն և խառնում ենք:
- Ավելացնում ենք թթվասերն ու խառնում ենք:
- Այնուհետև ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը և փորձում ենք ստանալ ոչ շատ պինդ խմոր:
- Խմորը բաժանում ենք երկու մասի: Մի մասին ավելացնում ենք կակաոն և խառնում ենք:
- Ձևամանը (24 սմ տրամագծով) պատում ենք կարագով, բաց գույնի խմորից 1-2 ճ/գ վերցնում ու լցնում ենք ձևամանի կենտրոնում: Ապա 1-2 ճ/գ մուգ խմորից լցնում ենք բաց գույնի խմորի վրա:
- Նույն ձևով շարունակում ենք ավելացնել մուգ ու բաց գույների խմորները, որից հետո թխում ենք 20-25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստում ենք կրեմը, որի համար թթվասերը հարում ենք շաքարավազի և վանիլային շաքարավազի հետ:
- Ստացված բիսկվիթային խմորաշերտը բաժանում ենք երկու մասի: Առաջին շերտը կրեմապատում ենք:
- Դնում ենք երկրորդ շերտը:
- Այժմ պատրաստում ենք գլազուրը, որի համար կարագը հալեցնում ենք, ավելացնում ենք կաթը, շաքարավազն ու խառնում ենք:
- Ավելացնում ենք կակաոն ու խառնում ենք՝ ստանալով պինդ զանգված:
- Տորթը պատում ենք գլազուրով, ապա 4-6 ժամ թողնում սառնարանում, որ սառչի:
- Տորթը կարելի է զարդարել ձևաթղթի օգնությամբ: Թղթի վրա նկարում ենք նախշեր ու կտրում:
- Տորթը պատում ենք շաքարի փոշիով և զգուշորեն հեռացնում ենք ձևաթուղթը:
- Ստացվում է շատ համեղ ու գեղեցիկ տորթ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: