- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45 minutes
Խնձորով դեսերտ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով:
- Հեռացնում ենք խուրմայի կորիզներն ու մանր կտրատում ենք:
- Ընկույզը բլենդերով հարում ենք, ավելացնում 13-15 խուրմա և շարունակում ենք ևս 20-30 վայրկյան հարել:
- Ստացված զանգվածը հավասարապես տարածում ենք ձևամանի մեջ, ապա ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և պահում ենք սառցարանում:
- Մնացած խուրման լցնում ենք ջրով լի տարայի մեջ և այդպես թողնում ենք 10-15 րոպե:
- Խնձորները մաքրում ենք ու խորանարդաձև կտրատում:
- Հեռացնում ենք խուրմայի ջուրը, ապա լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք մի փոքր ջուր և 15-20 վայրկյան հարում ենք, մինչև միասեռ զանգված ստացվի:
- Ավելացնում ենք մեղրը, դարչինը, աղն ու լավ խառնում ենք:
- Ստացված զանգվածն ավելացնում ենք խնձորի զանգվածին:
- Ձևամանը դուրս ենք բերում սառնարանից, հեռացնում ենք պոլիէթիլենային թաղանթը և պատում ենք միջուկով:
- Դեսերտը դնում ենք սառցախցիկում ևս 45 րոպե ու մատուցում ենք:
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: