- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 10 minutes
Հավով ռուլետ ֆետա պանրով
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 500 գր
- պանիր ֆետա - 100 գր
- սամիթ - 3-4 ճյուղ
- ձու - 1 հատ
- աղ
- պղպեղ
- պաքսիմատ
- բուսայուղ
- Սոուսի համար՝
- թթվասեր - 100 գր
- յոգուրտ դասական - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Պանիրը ձեռքերով մանրացնում ենք:
- Ավելացնում ենք մանր կտրատած սամիթը, համեմում ենք աղով ու խառնում:
- Հավի փափկամիսը բաժանում ենք երկու մասի:
- Այնուհետև հարվածում ենք խոհանոցային մուրճով և երկու կողմից համեմում ենք աղով ու պղպեղով:
- Միջուկը լցնում ենք մսակտորների վրա՝ եզրերն ազատ թողնելով:
- Զգուշորեն փաթաթում ենք:
- Ձուն հարում ենք ջրի հետ: Առանձին տարայի մեջ լցնում ենք պաքսիմատը: Ռուլետները սկզբում թաթախում ենք ձվի, ապա՝ պաքսիմատի մեջ: Գործողությունը կրկնում ենք ևս մեկ անգամ:
- Բուսայուղով լի տապակը տաքացնում ենք և ռուլետները մոտ 5 րոպե տապակում ենք մեղմ կրակի վրա:
- Շրջում ենք ու մյուս կողմով ևս 5 րոպե տապակում:
- Պատրաստում ենք սոուսը, որի համար թթվասերն ու յոգուրտը խառնում ենք:
Մատուցում ենք կարտոֆիլի խյուսի, բրնձի, հնդկաձավարի և այլ խավարտների հետ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: