Հավով ֆրիկասե
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 300 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 200 գր
- կարագ - 1 ճ/գ
- ալյուր - 1 ճ/գ
- մշկընկույզ (мускатный орех) - 1/2 թ/գ
- աղ
- պղպեղ
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսը կտրատում ենք։
- Կարագը լցնում ենք տապակի մեջ ու տաքացնում ենք։
- Հավի մսի կտորներին ավելացնում ենք ալյուրն ու լցնում ենք տապակի մեջ։
- 2-3 րոպե տապակում ենք ուժեղ կրակի վրա՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։
- Համեմում ենք աղով, պղպեղով, ավելացնում ենք մշկընկույզն ու լցնում ենք սերուցքը։
- Խառնում ենք ու հասցնում եռման աստիճանի։ Այնուհետև կրակը մեղմացնում ենք ու 15-20 րոպե շոգեխաշում բաց կափարիչով տապակի մեջ։
- Համեղ ֆրիկասեն պատրաստ է։
Մատուցում ենք բրնձի կամ կտրատած բանջարեղենի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: