- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Խնձորով տարտ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթսայի մեջ լցնում ենք ալյուրն ու կարագը և ձեռքով տրորում մինչև ստանանք փշրանք:
- Ավելացնում ենք ձվի դեղնուցները, վանիլինը և հունցում փափուկ խմոր: Դնում ենք խմորը ցելոֆանի մեջ և տեղափոխում սառնարան 1 ժամով:
- Միջուկի համար կաթսայի մեջ խառնում ենք դարչինը, վանիլինը, շաքարավազը, մանր խորանարդիկներով կտրատված 2 խնձորը, ջուրը և դնում թույլ կրակի վրա ու եփում 25-30 րոպե մինչև ստանանք խիտ կարամելային զանգված:
- Կեղևազրկում ենք մնացած խնձորը, կտրատում կիսալուսնաձև ու վրան լցնում կիտրոնի հյութը:
Ապա գրտնակում ենք խմորը և դնում ձևամանի մեջ, պատառաքաղով ծակծկում մի քանի տեղից, վրան լցնում պատրաստի խնձորային զանգվածը, ծածկում կիսալուսնաձև կտրատված խնձորի շերտերով և թխում ջեռոցում 30 րոպե 200 աստիճանում: - Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ծիրանի ջեմն ու ջուրը, դնում միջին կրակի վրա և հասցնում եռման աստիճանի:
Պատրաստի տարտը հանում ենք ջեռոցից վրան քսում եփած զանգվածը և թողնում 1 ժամ:
- Ապա հանում ենք ձևամանից, կտրատում և անցնում համտեսելուն:
Մատուցելիս վրան կարող եք շաղ տալ շաքարի փոշի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: