Սոուսներն ուտեստների անբաժանելի մասն են կազմում։ Անընդհատ կարելի է փորձարկել ու տարբեր համադրությունների արդյունքում ստեղծել նոր ու յուրօրինակ սոուսներ։
Ահա մի քանի սոուս, որոնք առանձնահատուկ համ են հաղորդում ուտեստներին։
Հոլանդական դասական սոուս
Բաղադրիչներ՝
- ձվի դեղնուց – 6 հատ
- ջուր – 50 գր
- կարագ – 400 գր
- հյութ կիտրոնի – 3 ճ/գ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից։
- Կարագը կտրատում ենք, որպեսզի արագ հալչի։
- Խորը կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, ձվի դեղնուցները, դնում ենք միջին կրակի վրա ու անընդհատ խառնում։
- Ավելացնում ենք կարագն ու խառնում ենք այնքան, մինչև վերածվի պինդ զանգվածի, ապա հանում ենք կրակի վրայից։
- Համեմում ենք աղով ու պղպեղով, ապա լցնում ենք կիտրոնի հյութը։
Սերուցքային սոուս քրքումով
Բաղադրիչներ՝
- Կիտրոն- ½ հատ
- Ձվի դեղնուց- 1 հատ
- Կաթ- 200 մլ
- Ալյուր- 1 ճ/գ
- Մանանեխ- 1 ճ/գ
- Ձիթայուղ- 1 ճ/գ
- Քրքում – ½ թ/գ
- Ծովի աղ- ըստ ճաշակի
- Սև պղպեղ- ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կաթը տաքացնում ենք միջին կրակի վրա։
- Ավելացնում ենք ալյուրն ու եփում ենք մոտ 3 րոպե։
- Հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք դեղնուցը՝ չդադարելով խառնել։ Ավելացնում ենք կիտրոնի հյութի մի մասը, ձիթայուղը, մանանեխն ու քրքումը և շարունակում ենք խառնել։
- Համեմում ենք աղով ու պղպեղով։
Մատուցելուց առաջ սառեցնում ենք։
Սոուս պեստո
Բաղադրիչներ՝
- ռեհան – 1 կապ
- պանիր պարմեզան – 30 գր
- սխտոր – 2 ատամիկ
- մայրու ծառի ընկույզ (кедровые орехи) – 30 գր
- աղ – 1/2 թ/գ
- ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը
Պլաստմասսայե տարայի մեջ ծեծում ենք ռեհանն ու աղը:
Ավելացնում ենք ձիթապտղի յուղը, ընկույզը, քերած պանիրն ու սխտորը և շարունակում ենք ծեծել մինչև ստացվի միասեռ զանգված:
Դասական պանրային սոուս
Բաղադրիչներ՝
- պանիր – 150 գր
- կաթ – 1 բաժակ
- ալյուր – 2 թ/գ
- Կարագ – 2 թ/գ
- աղ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Կարագը հալեցնել ու ավելացնել ալյուրը։
- Մի քանի րոպե խառնել այն ու վերածել միասեռ զանգվածի։
- Ավելացնել տաք կաթը՝ շարունակելով անընդհատ խառնել։
- Խառնել այնքան, մինչև զանգվածը վերածվի պինդ մածուկի։
- Ավելացնել քերած կամ շերտերով կտրտած պանիրը։
Անընդհատ խառնել, մինչև պանիրը վերջնականապես լուծվի։
Վուսթերյան սոուս
Բաղադրիչներ՝
- սոխ – 1 գլուխ
- սխտոր – 2 ատամիկ
- կոճապղպեղ (имбирь) – 25 գր
անչոուս – 1 հատ - պղպեղ սև հատիկավոր – 1 գր
մանանեխ – 3 ճ/գ - աղ – 3 ճ/գ
- կարրիի փոշի – 0,5 թ/գ
- դարչին – 10 գր
- պղպեղ կարմիր – 0,5 թ/գ
- մեխակ – 1 թ/գ
- հիլ(кардамон) – 2 թ/գ
- քացախ – 2 ճ/գ
- շաքարավազ – 0,5 ճ/գ
- սոյայի սոուս – 0,5 բաժակ (200 մլ)
- տամարինդ – 0,25 գր
ջուր – 0,5 բաժակ (200 մլ)
Պատրաստման եղանակը
- Մանրացնում ենք սոխը, սխտորը, կոճապղպեղը և անչոուսը:
- Սոխը, սխտորը, մանանեխը, կարմիր և սև պղպեղը, մեխակը, կոճապղպեղն ու հիլն ամուր փաթաթում ենք թանզիվե փոքրիկ պարկի մեջ ու կապում:
- Համեմունքներով լի փոքրիկ պարկը դնում ենք կաթսայի մեջ:
- Ավելացնում ենք շաքար և տամիրինդի միջուկ, քացախ և սոյայի սոուս լցնում: Այս ամենը եռման ենք հասցնում և 40 րոպե եփում մարմանդ կրակի վրա:
- Առանձին խառնում ենք աղը, ջուրը, կարրին, անչոուսները և ավելացնում սոուսով լի կաթսային:
- Սոուսը վերցնում ենք կրակից և համեմունքների պարկի հետ միասին լցնում ապակե բանկայի մեջ, փակում կափարիչով ու դնում սառնարանում: Ժամանակ առ ժամանակ խառնում ենք սոուսը և մզում պարկը: Երկու շաբաթ անց պարկը դեն ենք նետում, իսկ արդեն պատրաստի սոուսը շշալցնում: Սոուսն ամենալավը մնում է սառնարանում, իսկ օգտագուրծումից առաջ պետք է թափահարել:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: