Տորթ «Սնիկերս»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 60 գր
- ձու - 2 հատ
- վանիլային շաքարափոշի - 5 գր
- կաթ - 240 մլ
- շաքարավազ - 270 գր
- ալյուր - 160 գր
- փխրեցուցիչ - 2,5 թ/գ
- կակաոյի փոշի - 80 գր
- աղ - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- կարագ - 220 գր
- խտացրած կաթ եփված - 350 գր
- Գլազուրի համար՝
- շոկոլադ սև - 140 գր
- սերուցք (33% յուղ.) - 50 մլ
- Ինչպես նաև՝
- պնդուկ - 150 գր
- կրեկեր - 50-60 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձուն հարում ենք կաթի, հալեցրած կարագի ու շաքարավազի հետ։
- Ալյուրին ավելացնում ենք վանիլային շաքարավազը, աղը, կակաոն ու փխրեցուցիչը։ Այս բաղադրիչները խառնում ենք ու ավելացնում ձվային զանգվածին։
- Խառնում ենք ու ստանում ոչ շատ պինդ խմոր։
- Ձևամանը (17-18 սմ տրամագծով) կարագապատում ու պատում ենք յուղաթղթով։ Թխում ենք 40-50 րոպե 170 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ սառչի, ապա բաժանում ենք երկու մասի։
Պնդուկը 10-15 րոպե տապակում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում, ապա հեռացնում ենք կեղևը։
- Փափկած կարագը հարում ենք ու ավելացնում ենք մի քիչ խտացրած կաթ։
- Կրեկերները բաժանում ենք փոքր կտորների։
- Պնդուկն ու կրեկերներն ավելացնում ենք կրեմային զանգվածին ու խառնում ենք։
- Բիսկվիթային առաջին շերտը պատում ենք կրեմով։
- Դնում ենք երկրորդ շերտն ու պատում գլազուրով։ Այն պատրաստելու համար շոկոլադը խառնում ենք տաք սերուցքի հետ ու խառնում այնքան, մինչև շոկոլադը լուծվի ու ստացվի միասեռ զանգված։
- Տորթն ամբողջությամբ պատում ենք գլազուրով, պահում ենք սառնարանում մոտ 6 ժամ, ապա մատուցում։
- Համեղ տորթը պատրաստ է։ Վայելում ենք։
Սուրճի հետ հյուրասիրելու լավագույն տարբերակը։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ, իսկ 23 կամ 28 չափի ձևամանի համար կասե՞ք բաղադրիչների չափերը, շնորհակալություն նախապես։