- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 45 minutes
Արևելյան կարկանդակ եփովի կրեմով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- խմոր ղադեիֆի - 500 գր
- կարագ - 200 գր
- Անուշահյութի համար՝
- ջուր - 250 մլ
- շաքարավազ - 300 գր
- կիտրոն - 1 թ/գ (կեղև)
- Կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 3 հատ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 50 գր
- շաքարավազ - 150 գր
- կաթ - 500 մլ
- սերուցք (33% յուղ.) - 170 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք անուշահյութը, որի համար կաթսայի մեջ լցնում ենք ջուրն ու շաքարավազը և հասցնում ենք եռման աստիճանի։ Ապա հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք կիտրոնի կեղևն ու սառեցնում ենք։
- Պատրաստում ենք եփովի կրեմը։ Դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված։
- Ավելացնում ենք օսլան ու կրկին հարում ենք։ Այնուհետև կաթի ու սերուցքի խառնուրդը հասցնում ենք եռման աստիճանի և կամաց-կամաց ավելացնում ենք դեղնուցային զանգվածը՝ չդադարելով հարել։ Լցնում ենք կաթսայի մեջ ու դնում մեղմ կրակի վրա և անընդհատ խառնում, մինչև պնդանա։
- Ղադեիֆի խմորը նախօրոք դուրս ենք բերում սառնարանից, բաժանում ենք փոքր կտորների ու լցնում ենք առանձին տարայի մեջ։
- Կարագը հալեցնում ու թողնում ենք, որ սառչի սենյակային պայմաններում։ Ապա լցնում ենք խմորի վրա։
- Խառնում ենք այնպես, որ կարագը հավասարապես տարածվի։
- Խմորի 2/3 մասը լցնում ենք այնպիսի ձևամանի մեջ (23-24 սմ տրամագծով), որ կարագը չհոսի անցքերից (խոսքը առանձնացող ձևամանների մասին է)։ Ձեռքրեվ մի փոքր սեղմում ենք ու մի փոքր տարածում նաև կողային հատվածներում։
- Խմորի վրա լցնում ենք եփովի կրեմը։
- Կրեմը հավասարապես տարածում ենք, որից հետո լցնում ենք խմորի 1/3 մասն ու թեթևակի սեղմում։
- Թխում ենք 45 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո տաք վիճակում վրան լցնում ենք անուշահյութը, թողնում ենք, որ 15-20 րոպե սառչի, ապա տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ։
Մաղթում ենք հաճելի թեյախմություն։
Վայելում ենք թեյի կամ այլ՝ ոչ շատ քաղցր ըմպելիքների հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: