- Prep Time: 1ժ 30 րոպե
- Cook Time: 17 minutes
Հյուսած բուլկիներ քունջութով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ջուրն ու կաթը խառնում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու խմորիչն ու շարունակում ենք խառնել։ Ապա ավելացնում ենք ձուն ու ալյուրը, խառնում ենք՝ վերածելով խմորագնդի։ Թողնում ենք, որ հանգստանա 20-30 րոպե, ապա ավելացնում ենք աղն ու փափկած կարագը։ Ստացվում է հարթ խմոր։
- Թողնում ենք, որ խմորը բարձրանա ու ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով։
Այն պետք է կրկնակի մեծանա (դա պահանջում է մետ 1 ժամ): Այնուհետև բաժանում ենք 10 հավասար մասերի։
- Յուրաքանչյուր մասը վերածում ենք երկար ոլորված խմորների։
- Սովորական հանգույցներ ենք անում։
- Հանգույցի եզրերը հյուսում ենք։
- Բուլկիները դնում ենք ձևամանի մեջ և 30 րոպե թողնում սենյակային պայմաններում։
- Այնուհետև պատում ենք ձվով ու քունջութով։
- Թխում ենք 15-17 րոպե նախօրոք 220 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչեն, ապա մատուցում ենք։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: