- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 40 minutes
Crazy Cake՝ կարկանդակ առանց ձվի
Բաղադրիչներ
- ալյուր - 300 գր
- սոդա - 1 թ/գ
- բուսայուղ - 190 մլ
- ջուր - 250 մլ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- կակաոյի փոշի - 2 ճ/գ
- աղ - 1/3 թ/գ
- գինու քացախ - 1 ճ/գ
- շաքարավազ - 180 գր
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, կակաոյի փոշին, սոդան ու աղն անցկացնում ենք մաղով։
- Այնուհետև ջուրը, բուսայուղը, քացախը, սովորական ու վանիլային շաքարավազները խառնում ու ավելացնում ենք մյուս զանգվածին։
- Խմորը լցնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ, թխում ենք 35-40 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո կարկանդակը դուրս ենք բերում ձևամանից, թողնում ենք, որ սառչի, ապա վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի, գունավոր կոնֆետներ ու մատուցում ենք։
Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Baxadratomsum nshvac e 190ml busayux isk patrastman exanaki mej grvac e karag. Kaseq vorne chisht? ?
Սիրելի Դոնարա, շնորհակալություն ուշադրության համար: Պետք է լինի բուսայուղ: 🙂