- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45 minutes
Սալորաչրով կեքս
Բաղադրիչներ
- շաքարավազ - 100 գր
- մեղր - 60 գր
- շոկոլադ սպիտակ - 40 գր
- կարագ - 60 գր
- կաթ - 50 մլ
- նարինջ - 1 հատ
- կոճապղպեղ (имбирь) - 1 թ/գ
- դարչին՝ աղացած - 1/2 թ/գ
- ձու - 2 հատ
- ալյուր - 200 գր
- փխրեցուցիչ - 1/2 թ/գ
- սոդա - 1/2 թ/գ
- չիր սալորի - 150 գր
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սպիտակ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- 1 ճ/գ շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ենք կրակի վրա՝ վերածելով կարամելային զանգվածի։ Ապա ավելացնում ենք 2 ճ/գ ջուր, խառնում ենք, որպեսզի կարամելը լուծվի և հանում ենք կրակի վրայից։
Առանձին թասի մեջ լցնում ենք մեղրը, սպիտակ շոկոլադը, կարագն ու կաթը։
- Դնում ենք կրակի վրա ու եփում ենք այնքան, մինչև մեղրը լուծվի։ Ապա հանում ենք կրկի վրայից, ավելացնում ենք կոճապղպեղը, դարչինը, նարնջի կեղևն ու խառնում ենք։
- Ձուն հարում ենք մնացած շաքարավազի հետ։
- Ավելացնում ենք մեղրով ու համեմունքներով զանգվածը և խառնում ենք։
- Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրը, սոդան ու փխրեցուցիչը։ Ավելացնում ենք կտրատած սալորաչիրը և խառնում ենք։
- Ստացված խմորային զանգվածը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ ու թխում ենք մոտ 45 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո հանում ենք ձևամանից ու թողնում ենք, որ սառչի։ 50 գր շոկոլադը հալեցնում ենք այս բաղադրատոմսով և լցնում ենք կեքսի վրա։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: