- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Դասական կեքս չամիչով
Բաղադրիչներ
- ալյուր - 350 գր
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 170 գր
- չամիչ - 200 գր
- ձու - 3 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- վանիլին - 2 գր
- աղ - 1 պտղունց
- շաքարի փոշի
Քայլերի հաջորդականություն
- Կարագը դուրս ենք բերում սառնարանից, բաժանում ենք կտորների ու թողնում ենք, որ հալչի սենյակային պայմաններում։
- Ալյուրը խառնում ենք աղի ու փխրեցուցիչի հետ, ապա երկու անգամ անցկացնում ենք մաղով։
- Չամիչը լցնում ենք տաք ջրի մեջ ու 30 րոպե թողնում ենք, որ ուռչի։
- Պատրաստում ենք խմորը, որի համար շաքարավազն ու կտրատած կարագը լավ խառնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք վանիլային շաքարավազն ու 30 վայրկյան հարում ենք։ Ավելացնում ենք ձուն ու չամիչը և շարունակում ենք հարել։ Անուշաբույր կեքս ստանալու համար կարեղ եք ավելացնել նաև կիտրոնի կամ նարնջի կեղև։
- Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրը։
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու մոտ 1 ժամ թխում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցում։
- 1 ժամ անց հանում ենք ջեռոցից։
- Մի քիչ թողնում ենք, որ սառչի, ապա վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում ենք։
Վայելում ենք 1 բաժակ տաք թեյի հետ։ ։)
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: