Բանանով կարկանդակ սերուցքային շերտով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բանանով խմորը, որի համար բանանները բլենդերով կամ կարտոֆիլի ճզմիչով վերածում ենք խյուսի։
- Ավելացնում ենք ձուն, շաքարավազը, կարագն ու թթվասերը և հարում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված։
- Ալյուրը, դարչինն ու սոդան անցկացնում ենք մաղով և ավելացնում ենք խմորային զանգվածին։
- Պատրաստում ենք սերուցքային շերտը, որի համար սերուցքային պանիրը հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք ձուն և խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։ Լցնում ենք ալյուրն ու շարունակում ենք հարել։
- Խմորի մի մասը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան լցնում ենք սերուցքային կրեմն ու հավասարապես տարածում ենք։
- Այնուհետև սերուցքային շերտի վրա լցնում ենք խմորի մնացած մասը և թխում ենք մոտ 45 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա մատուցում ենք։
Ցանկության դեպքում խմորի մեջ կարելի է լցնել նաև բոված պնդուկ կամ նուշ։
Համեղ ու յուրօրինակ կարկանդակ, որը կարելի է վայելել մեկ բաժակ թեյի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: