Շոկոլադե բիսկվիթ
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 5 հատ
- կակաոյի փոշի - 10 գր
- շաքարի փոշի - 75 գր
- շաքարավազ - 50 գր
- ալյուր - 50 գր
- հյութ կիտրոնի - 1 թ/գ
- վանիլինի էքստրակտ - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ձվի սպիտակուցները հարում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու շարունակում ենք հարել ևս 2 րոպե։
- Ավելացնում ենք կիտրոնի հյութը, վանիլինի էքստրակտն ու շարունակում ենք հարել։
- Ալյուրը, կակաոյի փոշին ու շաքարի փոշին անցկացնում ենք մաղով և զգուշորեն խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
- Զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ ու թխում 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Բիսկվիթը պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա բաժանում ենք երկու մասի։ Տորթը կրեմապատում ենք ֆրանսիական կրեմով, որը պատրաստվում է այս եղանակով։
- Թողնում ենք, որ կրեմը ներծծվի խմորի մեջ, ապա կտրատում ենք ու մատուցում։
Համեղ բիսկվիթ, որը կարելի է վայելել տարատեսակ ըմպելիքների հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: