- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40 minutes
Հավի կրծքամիս բրոկոլիով
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 2-3 հատ
- բրոկոլի - 500 գր
- ձու - 2 հատ
- կաթ - 100 մլ
- թթվասեր - 200 գր
- սխտոր - 2-3 ատամիկ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- մսի համեմունքներ - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Բրոկոլին նախօրոք եփում ու բաժանում ենք ծաղկաբույլերի։
- Հավի կրծքամիսը կտրատում ենք։
- Տարայի մեջ լցնում ենք բրոկոլին, հավի կրծքամիսը, սխտորը, աղը, սև պղպեղն ու համեմունքները և լավ խառնում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ։
- Առանձին տարայի մեջ լցնում ենք կաթը, թթվասերը, ձուն և աղը։
- Ստացված խառնուրդը լցնում ենք վրան ու 40 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Համեղ ուտեստը պատրաստ է։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: