- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 10 minutes
Պանրով լցոնված պղպեղ
Բաղադրիչներ
- պղպեղ բուլղարական - 800 գր
- պանիր բրինզա - 200 գր
- ձու - 3 հատ
- պաքսիմատ
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Պղպեղները լվանում ենք ու դնում ձևամանի մեջ։ Ապա եփում ենք 15-20 րոպե 220-230 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պանիրը տրորում ենք պատառաքաղի օգնությամբ։
- Ավելացնում ենք 1 ձուն ու խառնում ենք։
- Պատրաստ լինելուց հետո պղպեղները հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչեն, որից հետո միջուկը, սերմերը հեռացնում ենք։
- Պղպեղները լցոնում ենք պանրային միջուկով։
- Թաթախում ենք հարած ձվի մեջ։
- Այնուհետև թաթախում ենք պաքսիմատի մեջ։
- Պղպեղները երկու կողմից տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև ստանանք ոսկեգույն մակերես։
- Վայելում ենք տաք վիճակում։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: