Լավաշ՝ խոզապուխտով ու պանրով
Բաղադրիչներ՝
- Լավաշ-1 շերտ
- Խոզապուխտ-200 գր
- Կարագ- 100 գր
- Լոլիկ- 1 հատ
- Հազարի թերթեր- 1 կապ
- Սամիթ- 1 կապ
Պատրաստման եղանակը
- Լավաշը փռում ենք սեղանի վրա։
- Հազարի թերթերն ու սամիթը լավ լվանում, չորացնում ենք, ապա կտրատում։ Սամիթը բաժանում ենք մանր կտորների, իսկ հազարի թերթերը՝ խոշոր։
- Լոլիկներն ու խոզապուխտը կտրատում ենք։
- Սերուցքային պանիրն ու մանր կտրատած սամիթը խառնում ենք։ Ստացված զանգվածը լցնում ենք լավաշի վրա ու հավասարապես տարածում ենք։
- Այնուհետև դնում ենք հազարի թերթերը, ապա՝ լոլիկն ու խոզապուխտը։
- Լավաշն ամուր փաթաթում ենք, վերածում ենք ռուլետի, ծածլում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպե պահում ենք սառնարանում։
Լավաշ՝ խոզապուխտով ու բանջարեղենով
Բաղադրիչներ՝
- Լավաշ- 1 շերտ
- Խոզապուխտ- 100 գր
- Բուլղարական պղպեղ- 1 հատ
- Լոլիկ- 1 հատ
- Վարունգ- 1 հատ
- Սմբուկ- 1 հատ
- Սխտոր – 1 ատամիկ
- Սամիթ- 1 կապ
- Ռեհան- 1 կապ
- Կանաչ սոխ
- Ձիթայուղ- 3 ճ/գ
- Պանիր-ըստ ճաշակի
- Աղ- ըստ ճաշակի
- Պղպեղ- ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Բանջարեղեններն ու սամիթը լավ լվանում ու չորացնում ենք։
- Սմբուկը շրջանաձև կտրատում, համեմում ենք աղով ու 15 րոպե թողնում ենք, որպեսզի բանջարեղենի դառնությունը կորչի։ Այնուհետր չորացնում ենք թղթե անձեռոցիկով ու տապակում բուսայուղով լի տապակի մեջ։
- Լոլիկը, վարունգն ու բուլղարական պղպեղը խորանարդաձև կտրատում ենք։
- Սխտորը ճզմում ենք ու հավասարապես տարածում ենք լավաշի վրա։
- Պանիրն անցկացնում ենք քերիչով ու լցնում ենք սխտորով պատված լավաշի վրա։
- Լցնում ենք կտրատած խոզապուխտը, որից հետո՝ բանջարեղենը։
- Բանջարեղենային շերտի վրա լցնում ենք կտրատած ռեհանը, սամիթն ու մաղադանոսը։
- Համեմում ենք աղով ու պղպեղով ու փաթաթում ենք՝ վերածելով ռուլետի։
Լավաշ՝ հավի մսով ու ձվով
Բաղադրիչներ՝
- Հավի փափկամիս- 1 կտոր
- Բեկոն- 3-5 հատ
- Ձու- 2 հատ
- Լավաշ- 2 շերտ
- Պանիր- 50 գր
- Սոխ գլու- ½ հատ
- Հազարի թերթեր- 2-3 հատ
- Աղ-ըստ ճաշակի
- Պղպեղ-ըստ ճաշակի
- Մայոնեզ- 4 ճ/գ
- Մանանեխ- 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Պատրաստում ենք սոուսը, որի համար մայոնեզը խառնում ենք մանանեխի հետ։
- Բեկոնը թեթևակի տապակում ենք չոր տապակի մեջ, որպեսզի ստացվի խրթխրթան։ Պատրաստ լինելուց հետո դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա։
- Առանձին կաթսայի մեջ եփում ենք ձուն, ապա օղակաձև կտրատում ենք։
- Հազարի թերթերը ձեռքով մանրացնում ենք։
- Հավի փափկամիսը համեմում ու երկու կողմից տապակում ենք։ Ապա թողնում ենք, որ սառչի ու բաժանում ենք փոքրիկ կտորների։
- Լավաշի շերտը պատում ենք պատրաստած սոուսով, վրան հավասարապես դասավորում ենք մսի կտորները, համեմում ենք աղով ու պղպեղով։ Վրան լցնում ենք պանրի կտորերը, կիսաօղակաձև կտրատած սոխն ու շրջանաձև կտրատած ձուն։
- Այնուհետև լցնում ենք բեկոնն ու հազարի թերթերը։
- Վրան լցնում ենք մնացած սոուսն ու փաթաթում ենք։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: