- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 45 minutes
Տորթ «Կրիա»
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 1 բաժակ
- ալյուր - 2 բաժակ
- բուսայուղ - 1/2 բաժակ
- փխրեցուցիչ - 20 գր
- վանիլային շաքար - 25 գր
- կակաոյի փոշի - 1 ճ/գ
- Կրեմի համար՝
- թթվասեր՝ յուղ. 30% և ավ. - 400 գր
- շաքարի փոշի - 50 գր
- վանիլին - 1 պտղունց
- աղ կիտրոնի - 0,25 թ/գ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 50 գր
- ընկույզ - 70 գր
Քայլերի հաջորդականություն
- Վանիլային շաքարավազն ու սովորական շաքարավազը հարում ենք ձվի հետ՝ ստանալով փրփրանման զանգված։ Այնուհետև ավելացնում ենք փխրեցուցիչն ու բուսայուղը և շարունակում ենք հարել։
- Կամաց-կամաց ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրը և զգուշորեն խառնում ենք։
- Խմորից առանձնացնում ենք 6 ճ/գ և խառնում ենք կակաոյի փոշու հետ։
- Ձևամանը (26 սմ տրամագծով) պատում ենք պերգամենտով, լցնում ենք սպիտակ խմորի 1/3 մասը, գդալի օգնությամբ վրան դնում ենք շոկոլադե խմոր։ Թխում ենք 10-15 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստում ենք այսպիսի 2 խմորաշերտ։
- Պատրաստում ենք թթվասերային կրեմը։
- Բիսկվիթային շերտերը թողնում ենք, որ սառչեն, ապա կրեմապատում ենք։
Իսկ վրան տեղ-տեղ շրջանաձև շաղ ենք տալիս քերած շոկոլադ` կրիայի տեսք տալու համար։
- Տորթ «Կրիա»-ն պատրաստ է։
Գեղեցիկ տորթ, որը կրիա է հիշեցնում ոչ միայն արտաքին ձևավորմամբ։ Բիսկվիթային բոլոր շերտերը նույնպես կրիայի զրահ են հիշեցնում։ Տորթին առանձնահատուկ համեղություն է տալիս թթվասերային կրեմը։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: