- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Դդմիկով ու մսով նավակներ
Բաղադրիչներ
- դդմիկ - 2 հատ
- միս տավարի (աղացած) - 0,3 կգ
- պանիր պարմեզան - 50 գր
- ձու - 1 հատ
- հաց սպիտակ - 20 գր
- ձիթապտղի յուղ - 1 ճ/գ
- մաղադանոս - 2 ճյուղ
- աղ ծովի - 2 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Դդմիկը բաժանում ենք երկու հավասար մասերի, գդալի օգնությամբ հեռացնում ենք միջուկը։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար միսը, հացի միջուկն ու դդմիկի միջուկը, մաղադանոսը, 30 գր քերած պանիրն ու աղը խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։ Այնուհետև ավելացնում ենք ձուն։
- Նավակները լցոնում ենք միջուկով, վրան շաղ ենք տալիս մնացած քերած պանիրը, դնում ենք հրակայուն ձևամանի մեջ ու 1 ժամ եփում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցում։
Ստացվում է շատ համեղ ու հագեցնող ուտեստ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: