Կիվիով ու ժելեով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները բլենդերով հարում ենք։
- Կարագը հալեցնում ու թողնում ենք, որ սառչի, ապա ավելացնում ենք թխվածքաբլիթներին։
- Ձևամանը պատում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով, լցնում ենք խմորն ու ձեռքերով սեղմում։ Այնուհետև պահում ենք սառնարանում։
- Պատրաստում ենք ժելեն՝ ըստ պիտակի վրա նշված ցուցումների։ Այնուհետև ավելացնում ենք կտրատած կիվին ու սառնարանում սառեցնում ենք։
- Ժելեով լի տարան որոշ ժամանակ դնում ենք տաք ջրի մեջ, որպեսզի ժելեն հեշտությամբ դուրս գա։
- Կաթը հասցնում ենք եռման աստիճանի, ապա ավելացնում ենք ժելատինը։
- Թթվասերն ու շաքարավազը հարում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի։
Ավելացնում ենք վանիլինը և շարունակելով հարել՝ լցնում ենք կաթնային զանգվածը։
- Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ։
- Սննդային պոլիէթիլենային թաղանթը զգուշորեն հեռացնում ենք։
- Համեղ ու գեղեցիկ տորթը պատրաստ է։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: