- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
Հավով ու սալորաչրով աղցան
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 200 գր
- չիր սալորի - 70 գր
- ընկույզ - 40 գր
- սխտոր - 1-2 ատամիկ
- աղ - ըստ ճաշակի
- կանաչի - ըստ ճաշակի
- մայոնեզ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսը խորանարդաձև կտրատում ենք։
- Սալորաչիրը լցնում ենք եռացրած ջրի մեջ, թողնում ենք 10 րոպե, այնուհետև հեռացնում ենք ավելորդ հեղուկն ու կտրատում ենք։
- Ընկույզը դանակի օգնությամբ մանրացնում ենք։
- Կանաչին ու սխտորը մանրացնում ենք։
- Հավի փափկամիսը, սալորաչիրը, ընկույզը, կանաչին ու սխտորը լցնում ենք աղցանամանի մեջ, այնուհետև ավելացնում ենք մայոնեզը, համեմում ենք աղով ու մատուցում ենք։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: