- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 20 minutes
Ելակի սոուսով դեսերտ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազը, վանիլային շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ։
- Ամբողջ խառնուրդը լավ հարում ենք, որպեսզի վերածվի միասեռ ու հարթ զանգվածի։
- Ժելատինը լցնում ենք 50 մլ ջրի մեջ ու 10 րոպե թողնում ենք, որպեսզի ուռչի։ Ժելատինը դնում ենք մեղմ կրակի վրա ու տաքացնում ենք՝ ընթացքում խառնելով, որպեսզի ժելատինը լավ լուծվի։
- Կրակի վրայից հանելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա լցնում ենք կաթնաշոռային զանգվածի վրա ու մոտ 1 րոպե հարում ենք։
- Ձևամանը պատում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով, կարագապատում ենք, ապա լցնում ենք կաթնաշոռային զանգվածն ու 4-5 ժամ պահում ենք սառնարանում։
- Ելակը բլենդերով հարում ենք։ Եթե ելակն այնքան էլ քաղցր չէ, ավելացնում ենք 2 ճ/գ շաքարավազ։
- Կաթնաշոռային դեսերտը հանում ենք սառնարանից, հեռացնում ենք պոլիէթիլենային թաղանթն և ուղղանկյունաձև կտրատում ենք։
- Մատուցվող ափսեի մեջ լցնում ենք ելակի սոուսը, զգուշորեն դնում ենք դեսերտն ու ձևավորում ենք ըստ ցանկության։
Ելակի սոուսով դեսերտը պետք է մատուցել սառը վիճակում։ Այն շատ հարմար է հյուրասիրության համար։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: