- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե կեքս համեղ կաթնաշոռային գնդիկներով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 120 գր
- կակաոյի փոշի - 3 ճ/գ
- ալյուր - 120 գր
- օսլա (крахмал) - 2 ճ/գ
- թթվասեր - 100 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- աղ - 1 պտղունց
- Կաթնաշոռային գնդիկների համար՝
- կաթնաշոռ - 400 գր
- կոկոսի քերուկ - 2 ճ/գ
- օսլա (крахмал) - 1 ճ/գ
- շաքարավազ - 60 գր
- ելակ - 8 հատ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրն ու կակաոյի փոշին խառնում ենք, ապա ավելացնում ենք փխրեցուցիչն ու աղը։ Առանձին տարայի մեջ լցնում ենք կաթնաշոռը, շաքարավազը, օսլան և կոկոսի քերուկը։ Ստացված զանգվածը լավ տրորում ու վերածում ենք գնդի։
- Կաթնաշոռային զանգվածը բաժանում ենք 8 հավասար մասերի, կենտրոնում դնում ենք ելակն ու վերածում ենք փոքրիկ գնդիկի։
- Ձուն մոտ երկու րոպե հարում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու ևս 1 րոպե հարում ենք։
- Ավելացնում ենք թթվասերն ու օսլան և 1 րոպե հարում ենք։
- Ավելացնում ենք ալյուրի ու կակաոյի զանգվածը և գդալով լավ խառնում ենք։
- Խմորը լցնում ենք կեքսի համար նախատեսված բուսայուղապատ ձևամանի մեջ։
- Այնուհետև դասավորում ենք կաթնաշոռային գնդիկներն ու թեթևակի սեղմում ենք։
- Թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո կեքսը հանում ենք ձևամանից, վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում ենք։
Համեղ շոկոլադե կեքս, որը կարելի է վայելել մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: