Սնկով ու վարունգով աղցան
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 300 գր
- վարունգ մարինացված - 2 հատ
- ձու - 2 հատ
- սոխ - 1 գլուխ
- ոլոռ կանաչ պահածոյացված - 3 ճ/գ
- կարտոֆիլ - 1-2 հատ
- մայոնեզ - ըստ ճաշակի
- կանաչի - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխը կիսալուսնաձև, իսկ սունկը մանր կտրատում ու տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև պատրաստ լինի։
- Նախօրոք եփած կարտոֆիլը խորանարդաձև կտրատում ենք։
- Վարունգը բաժանում ենք մանր խորանարդիկների։
- Ձուն եփում, ապա բաժանում ենք ոչ շատ մեծ խորանարդիկների։
- Կարտոֆիլը, ձուն, վարունգն ու կանաչ ոլոռը լցնում ենք աղցանամանի մեջ։
- Ավելացնում ենք սոխի ու սնկի զանգվածը և խառնում ենք, որից հետո լցնում ենք մայոնեզը։
- Լավ խառնում, ապա մատուցում ենք։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shaat hamexe stacvum.shnorhakalutyun ?
Սիրելի Ինգա, շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր կայքի բաղադրատոմսերից։ ։)