- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 17 minutes
Նշաբլիթներ
Բաղադրիչներ
- նուշ - 120 գր
- ալյուր - 30 գր
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 230 գր
Քայլերի հաջորդականություն
- Նուշը ոչ թե մաքրում ու բովում ենք, այլ աղացով անցկացնում ենք։
- Ավելացնում ենք շաքարավազն ու խառնում ենք։ Եթե չեք ցանկանում, որ թխվածքաբլիթները շատ քաղցր լինեն, կարող եք շաքարավազի քանակը նվազեցնել։
- Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք ձվի սպիտակուցներն ու լավ խառնում ենք։
- Կաթսան դնում ենք մեղմ կրակի վրա ու խառնում ենք։ Զանգցվածը պետք է տաքանա այնքան, որպեսզի մատին դիպչելիս չայրի։ Այնուհետև հանում ենք կրակի վրայից։
- Ավելացնում ենք ալյուրն ու կրկին խառնում ենք։
- Ստացվում է թույլ խմոր։ Ձևամանը պատում ենք յուղաթղթով, ապա՝ կարագով։ Գդալի օգնությամբ վերցնում ենք խմորն ու դնում ձևամանի մեջ՝ միմյանցից մի քիչ հեռավորության վրա։
- Թխում ենք 15-17 րոպե նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցում։
Թխվածքաբլիթները թողնում ենք, որ սառչեն, ապա մատուցում ենք թեյի կամ սուրճի հետ։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: