Այս օգտակար խորհուրդները կօգնեն ցանկացած տնային տնտեսուհու հաղթահարել խոհարարական բարդություններն ու համեղ կերակուրներ պատրաստել՝ գոհացնելով ընտանիքի անդամներին։
- Հացը երկար թարմ կմնա, եթե հացամանի մեջ դնեք խնձոր կամ մեկ կտոր մաքրած կարտոֆիլ։
- Որպեսզի աղը չոր մնա, աղամանի մեջ լցրեք 2-3 բրնձի հատիկ։
- Եփվելու ընթացքում ապուրի մեջ ջուր լցնել չի կարելի․ դա ազդում է համի վրա։
- Մսի արգանակը պետք է աղով համեմել եփվելուց 30 րոպե առաջ։
- Շերտավոր խմորի եզրերին ձու քսել չի կարելի։ Եփվելուց այն չորանում է, և խմորը չի բարձրանում։
- Եթե եփված խմորեղենը ձևամանից դուրս չի գալիս, ապա ձևամանը պետք է մի քանի րոպե պահել տաք ջրի մեջ։
- Բրինձը կպահպանի իր սպիտակ գույնն ու չի փխլվի, եթե ավելացնեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։
- Եթե կերակուրն այրվել է, մի շտապեք այն թափել․ կաթսան դրեք սառը ջրով լի ամանի մեջ, և այրվածքը կկպչի կաթսայի հատակին։
- Լվացված և կիտրոնի հյութով ցողված միսը թարմ կմնա նույնիսկ շոգ օրերին։
- Հավի միսը հյութեղ ու փափուկ կլինի, եթե եփելիս ջրի մեջ ավելացնեք 1 թ/գ քացախ։
- Լյարդի բարակ թաղանթն ավելի հեշտ դուրս կգա, եթե այն 1 րոպե պահեք տաք ջրի մեջ։
- Դափնու տերևը չի կարելի թողնել պատրաստի ապուրի մեջ, իսկ ծեծած սխտորն ավելացրեք եփելուց հետո։
- Միսն ավելի նրբահամ կլինի, եթե տապակելիս կամ եփելիս վրան մի փոքր կոնյակ ցողեք։
- Աղցանը պետք է աղով համեմել մատուցելուց առաջ․ ժամանակից շուտ համեմելու դեպքում բանջարեղենները շատ հյութ են արտադրում։
- Եթե ապուրն աղի է ստացվել, ապա դրա մեջ պետք է մեկ կապոց բրինձ դնել․ այն կներծծի աղը։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
???