Ելակով, բանանով ու յոգուրտով սորբետ
Բաղադրիչներ
- բանան - 200 գր
- ելակ - 200 գր
- յոգուրտ դասական - 150 գր
- շաքարի փոշի - 50 գր
- հյութ կիտրոնի - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Բանանները մաքրում ու խոշոր կտորների ենք բաժանում և ելակի հատ 4-5 ժամ պահում ենք սառնարանում։
- Այնուհետև դուրս ենք բերում սառնարանից, 10-15 րոպե թողնում ենք, որ մնան սենյակային պայմաններում։
- Ձեռքի հարիչով բանանն ու ելակը ճզմում ենք։
- Ապա ավելացնում ենք յոգուրտը, շաքարի փոշին ու կիտրոնի հյութը։
- Ստացված խառնուրդը լավ հարում ենք, որպեսզի վերածվի միասեռ զանգվածի, որից հետո պահում ենք սառցախցիկում։
- 2-3 ժամ սառեցնում ենք։ Յուրաքանչյուր ժամը մեկ բլենդերով հարում ենք։
- Երբ զանգվածը սկսում է դժվարությամբ խառնվել ու պնդանալ, ուրեմն պատրաստ է։ Այդ ժամանակ լցնում ենք փակվող տարայի մեջ ու վերջնական սառեցնում։
- Սորբետը հանում ենք սառնարանից մոտ 10-15 րոպե շուտ, ապա գեղեցիկ գնդիկները վերցնում, դնում ենք մատուցվող ափսեի մեջ ու մատուցում ենք։
Ելակով, բանանով ու յոգուրտով սորբետը թեթև մրգային համով, ցածր կալորիականությամբ ու զովացուցիչ դեսերտ է։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: