- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
Բրնձով բրոկոլի
Բաղադրիչներ
- բրինձ - 300 գր
- բրոկոլի - 500 գր
- սոխ - 1 գլուխ
- գազար - 1 հատ
- սոյայի սոուս - 3 ճ/գ
- բուսայուղ - 2 ճ/գ
- պղպեղ կարմիր - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բրինձը լավ լվանում ենք։
- Եփում ենք աղաջրի մեջ համարյա մինչև պատրաստ լինելը։
- Սոխը մաքրում ու մանր կտրատում ենք։
- Սոխը թեթևակի տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։ Թափանցիկ դառնալուն պես ավելացնում ենք քերիչով անցկացրած գազարը։
- Մի քանի րոպե անց ավելացնում ենք բրոկոլին, խառնում ու 5-7 րոպե տապակում ենք միջին կրակի վրա այնքան, մինչև հեղուկն ամբողջովին ներծծվի։
- Այնուհետև ավելացնում ենք սոյայի սոուսն ու կարմիր պղպեղը, իսկ 1 րոպե անց նաև՝ բրինձը։ Խառնում ենք ու փակում կափարիչով։
- Համեղ ուտեստը պատրաստ է։
Մատուցում ենք տաք վիճակում՝ զարդարված քերած պանրով ու մանր կտրատած կանաչիով։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շնորհակալություն բ/տոմսի համար,շատ համեղ ստացվեց??????
Սիրելի Նաիրա, շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել։ Շնորհակալ ենք մեր առաջարկած բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)