- Prep Time: 10 minutes
- Cook Time: 60 minutes
Խնձորով թխվածք
Բաղադրիչներ
- ալյուր - 400 գր
- շաքարավազ - 200 գր
- ձու - 1 հատ
- կարագ - 150 գր
- յոգուրտ դասական - 130 գր
- փխրեցուցիչ - 1 տուփ
- աղ - 1 պտղունց
- խնձոր - 4 հատ
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրն ու 80 գր շաքարավազը խառնում ենք։ Ավելացնում ենք ձուն, փափկած կարագը, յոգուրտը, աղը և մաղով անցկացրած փխրեցուցիչը։
- Ստացվում է այսպիսի խմորագունդ։
- Խմորագունդը բաժանում ենք երկու հավասար մասերի։ Առաջին մասը բացում ենք։
- Խմորը դնում ենք յուղաթղթապատ ձևամանի կամ թավայի մեջ։
- Խնձորը կեղևահանում ենք, մի մասը մանր կտրատում, իսկ մյուս մասն անցկացնում ենք քերիչով ու լցնում ենք խմորաշերտի վրա, ապա պատում ենք մնացած շաքարավազով։
- Երկրորդ խմորագունդը ևս բացում ու դնում ենք միջուկի շերտի վրա՝ եզրերը լավ ամրացնելով։
- Թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում, իսկ թավայի մեջ թխելու դեպքում ավելի երկար ժամանակ կպահանջվի։ Վերին շերտը պատում ենք յուղաթղթով ու կափարիչով փակում ենք։ Եփում ենք երկու կողմից (յուրաքանչյուր կողմը մոտ 25 րոպե) ոչ ուժեղ կրակի վրա այնքան, մինչև ոսկեգույն դառնա։
- Պատրաստ լինելուց հետո յուղաթուղթը հեռացնում ու կտրատում ենք։
Մատուցելիս վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու հյուրասիրում թեյի կամ սուրճի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
գրել էք 200 գ շաքարավազ,բայց օգտագործել էք 80 գրամը?
Սիրելի Նաիրուհի, բաղադրատոմսում նշված է, որ սկզբում օգտագործում ենք 80 գր շաքարավազը, իսկ մնացածն ավելացնում ենք հետո: Խնձորը կեղևահանում ենք, մի մասը մանր կտրատում, իսկ մյուս մասն անցկացնում ենք քերիչով ու լցնում ենք խմորաշերտի վրա, ապա պատում ենք մնացած շաքարավազով։:)