Շոգին դիմակայելու և ինքնազգացողության լավացման համար պետք է ճիշտ սննդակարգ ընտրել և ամենակարևորը՝ վիտամիններով հարուստ։
Ներկայացնում ենք 5 խորհուրդ, որոնք կօգնեն մնալ առողջ, ակտիվ ու գեղեցիկ։
Օգտագործեք շատ ըմպելիքներ
Ամռանը շատ կարևոր է ըմպելիքների գրագետ ընտրությունը, քանի որ օրգանիզմը սովորականից ավելի խոնավություն է կորցնում քրտինքի միջոցով։
Այդ պատճառով պետք է օգտագործել օրական 1,5-2 լ հեղուկ։ Դա կարող է լինել սովորական թեյ, կանաչ կամ դեղաբույսերով թեյ, կիտրոնաջուր։
Կարելի է ըմպել սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։
Օգտագործեք բանջարեղեն, մրգեր ու հատապտուղներ
Բոլորին է հայտնի, որ սեզոնային մթերքները շատ օգտակար են։ Բաց մի թողեք օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով հարստացնելու հնարավորությունը։ Դրանք բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, հաղորդում են ուժ ու վերացնում հոգնածությունը։
Հրաժարվեք ճարպոտ սննդից
Շոգ եղանակին օրգանիզմը դժվարությամբ է մարսում ճարպոտ սնունդը։ Այնպես որ սնվեք թեթև, օգտակար սնունդով։ Սնվեք քիչ չափաբաժնով՝ միևնույն ժամանակ սննդարար, թեթև և ցածր կալորիականությամբ սնունդով, որոնք հեշտ են մարսվում և օգուտ են տալիս օրգանիզմին։
Մի մոռացեք ապուրների մասին
Ամառը բոլորովին էլ պատճառ չի կարող լինել ապուրներից հրաժարվելու համար։ Կարող եք պատրաստել սառը ապուրներ և պահպանել օրգանիզմի ջրային բալանսը։ Ամառային ապուրներում կարող եք օգտագործել բանջարեղեն, կանաչի և համեմունքներ։
Հրաժարվեք ալկոհոլից
Ամռանը պետք է հրաժարվել ալկոհոլային ըմպելիքներից նույնիսկ այն դեպքում, երբ լիովին առողջ եք։ Այն վտանգավոր է ամբողջ օրգանիզմի համար, քանի որ կարող է թունավորում առաջացնել, և օրգանիզմը կարող է չդիմանալ այդ ծանրաբեռնվածությանը։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat shnorhakal em xorhurdneri hamar?