Կարտոֆիլ և սմբուկ ջեռոցում
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սմբուկը շրջանաձև կտրատում ու լցնում ենք տարայի մեջ, համեմում ենք աղով ու խառնում ենք՝ այդպես թողնելով մոտ 20 րոպե։
- Սմբուկը սառը ջրով լվանում ու տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։
- Կարտոֆիլը լավ լվանում ու 25-30 րոպե եփում ենք։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ թեթևակի սառչի։
- Այնուհետև շրջանաձև կտրատում ենք։
- Լոլիկը շրջանաձև կտրատում ենք։
- Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք։
- Թթվասերին ավելացնում ենք ճզմած կամ մանր կտրատած սխտորը։
- Կարտոֆիլները դնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ, համեմում ենք աղով ու պղպեղով, ապա պատում ենք թթվասերով։
- Վրան դնում ենք սմբուկի շերտը, նորից համեմում ու պատում ենք թթվասերով։
- Նույն ձևով դասավորում ենք լոլիկները, համեմում ենք աղով։
- Վրան լցնում ենք քերած պանիրը։
- Ծածկում ենք փայլաթիթեղով ու 1 ժամ եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այնուհետև ևս 10-15 րոպե եփում ենք փայլաթիթեղը հանելուց հետո։
- Համեղ ուտեստը պատրաստ է։
- Մատուցում ենք տաք վիճակում։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: