![կարմիր-հաղարջով-կոմպոտ-2](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/07/կարմիր-հաղարջով-կոմպոտ-2.jpg)
![Կոմպոտ կարմիր հաղարջով](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/07/կարմիր-հաղարջով-կոմպոտ-1-50x50.jpg)
Կոմպոտ կարմիր հաղարջով
Բաղադրիչներ
- հաղարջ կարմիր - 300 գր
- շաքարավազ - 1 բաժակ
- ջուր - 4 լ
Քայլերի հաջորդականություն
- Ջուրը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ենք կրակի վրա։ Քանի դեռ ջուրը եռում է, հաղարջի պոչիկները հեռացնում ու հոսող ջրի տակ թանզիֆի մեջ լավ լվանում ենք։
- Երբ ջուրը սկսում է եռալ, ավելացնում ենք շաքարավազը, ապա լուծվելուց հետո լցնում ենք հաղարջը։ Կրկին հասցնում ենք եռման աստիճանի, ապա կրակը մեղմացնում ենք։ Եվս 3-4 րոպե եփելուց հետո հանում ենք կրակի վրայից։
- Թողնում ենք, որ կոմպոտն ամբողջովին սառչի, այնուհետև անցկացնում ենք քամիչով։
- Կարելի է վայելել։
Պատրաստեցինք ամառային ամենահամեղ ըմպելիքներից մեկը կարմիր հաղարջով։ Այն ոչ միայն ծարավն է հագեցնում, այլև մեծ էներգիա է հաղորդում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: