Կեռասի ցուկատներ
Բաղադրիչներ
- ջուր - 500 մլ
- շաքարավազ - 1 կգ
- կեռաս - 1 կգ
- շաքարի փոշի - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Կեռասը լավ լվանում, կոթերը հեռացնում ենք։
- Այնուհետև կորիզահանում ենք։
- Պատրաստում ենք օշարակը, որի համար ջուրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ու հասցնում ենք եռման աստիճանի։ Այնուհետև լցնում ենք կեռասն ու 10 րոպե եփում ենք թույլ կրակի վրա։
- 3-4 ժամ թողնում ենք, որ զանգվածը սառչի, ապա գործողությունը կրկնում ենք՝ կրկին 10 որպե եփում ենք ու թողնում ենք, որ հանգստանա։
- Կեռասը հյութալի հատապտուղ է, հետևաբար բավականին շատ հյութ է արտադրում եփելու ընթացքում։ Մոտ 4-5 անգամ գործողությունը կրկնելուց հետո պետք է ստացվի այսպիսի պատկեր։ Կեռասը ազատում ենք հեղուկից և թողնում ենք, որ հյութը մոտ 30 րոպե սառչի։
- Ստացված հյութը կարելի է օգտագործել բիսկվիթների, դեսերտների ու ըմպելիքների համար։
- Հատապտուղները դնում ենք պերգամենտի վրա, չորացնում ենք, որպեսզի դառնա ավելի առաձգական ու երկար պահպանվի։
- Չորացնում ենք 50 աստիճան տաքացրած ջեռոցում բաց դռնակով մոտ 5-6 ժամ։
- Կեռասի ցուկատը պատրաստ է։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: