Ազնվամորիով սմուզի
Բաղադրիչներ
- ազնվամորի - 50 գր
- յոգուրտ դասական - 120 գր
- կաթնաշոռային պանիր - 50 գր
- շաքարավազ - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ազնվամորին լվանում ենք հոսող ջրի տակ, անցկացնում ենք քամիչով, որպեսզի ջուրը դուրս գա։
Առանձին տարայի մեջ լցնում ենք յոգուրտը, ավելացնում ենք շաքարավազը, կաթնաշոռային պանիրն ու ազնվամորին։ Շաքարավազը կարելի է փոխարինել շաքարի փոշիով կամ մեղրով։
- Ստացված խառնուրդը բլենդերով հարում ենք։
- Սմուզին պատրաստ է։ Վայելում ենք ամռան շոգին։
Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: