Կիտրոնով ռուլետ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն շաքարավազի հետ մոտ 10 րոպե հարում ենք, ավեացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու զգուշորեն խառնում ենք։ Խմորը լցնում ենք պերգամենտով պատված ձևամանի մեջ, ապա լցնում ենք խմորն ու 15 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Սրբիչի վրա շաղ ենք տալիս շաքարի փոշին, խմորաշերտը դնում ենք սրբիչի վրա և տաք վիճակում ձևավորում ենք ռուլետը։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար կիտրոնը բաժանում ենք 4 մասի, կորիզները հեռացնում ենք ու շաքարավազի հետ բլենդերով հարում ենք։
- Սերուցքը հարում ենք մինչև պնդության աստիճանի։
Ռուլետը բացում ենք, խմորաշերտը պատում ենք կիտրոնի միջուկով։
- Այնուհետև վրան քսում ենք հարած սերուցքը, որից հետո կրկին փաթաթում ու 2 ժամ թողնում ենք սառնարանում։
- Մատուցելուց առաջ վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի։
Ըմպելիքի համը հիանալի կընդգծվի շնորհիվ այս համեղ ռուլետի։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: