- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40 minutes
Խնձորով ու մերենգայով պիրոգ
Բաղադրիչներ
- Մերենգայի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարի փոշի - 60 գր
- բուսայուղ - 30 գր
- օսլա (крахмал) - 15 գր
- վանիլային շաքար - 1 թ/գ
- Միջուկի համար՝
- խնձոր - 700 գր
- շաքարավազ - 1-2 ճ/գ
- օսլա (крахмал) - 1 թ/գ
- հյութ կիտրոնի
- լոռամրգի (клюква) - ըստ ճաշակի
- Խմորի համար՝
- ալյուր - 250 գր
- կարագ - 150 գր
- շաքարի փոշի - 50 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- դարչին - 1 թ/գ
- փխրեցուցիչ - 0․5 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար ալյուրը, շաքարի փոշին, դարչինն ու փխրեցուցիչը լցնում ենք բլենդերի մեջ։
- Ստացված զանգվածը լավ խառնում ենք, ապա ավելացնում ենք մանր կտրատած փափկած կարագը։
- Այնուհետև բլենդերով հարում ենք՝ վերածելով փշուրանման զանգվածի և ավելացնում ենք դեղնուցը։
- Խմորը լավ խառնում ու վերածում ենք խմորագնդի։
- Խմորը բաժանում ենք 2/3 և 1/3 մասերի։
- Մեծ խմորագունդը բացում ենք 22 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ։ Ձևամանով խմորն ու մյուս խմորագունդը մոտ 30 րոպե պահում ենք սառնարանում։
- Այնուհետև ձևամանով խմորաշերտը հանում ենք սառնարանից և 15-20 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Այժմ պատրաստում ենք միջուկը, որի համար խնձորը մաքրում ու կտրատում ենք։ Ավելացնում ենք կիտրոնի հյութն ու խառնում ենք։
- Այնուհետև ստացված խառնուրդը դնում ենք բազմափ սարքի մեջ ու 5-7 րոպե թողնում ենք, որ փափկի։ Ապա հանում ենք ու թողնում, որ սառչի։
- Պատրաստում ենք մերենգան, որի համար սպիտակուցները հարում ենք այնքան, մինչև ստացվի պինդ զանգված։ Հարելու ընթացքում աստիճանաբար ավելացնում ենք շաքարի փոշին ու վանիլային շաքարը։ Շարունակելով հարելն՝ ավելացնում ենք օսլան։
- Արդեն եփված խմորաշերտի վրա լցնում ենք մերենգան ու հավասարապես տարածում ենք։
- Վրան լցնում ենք մերենգան ու կրկին հավասարեցնում ենք։
- Մյուս խմորագունդը հանում ենք սառնարանից, անցկացնում ենք քերիչով ու լցնում ենք վրան։ Մենք ավելացրել ենք նաև նշի կտորներ։
- Թխում ենք 30-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի։
- Համեղ պիրոգը պատրաստ է։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: