- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Թխվածքաբլիթ «Տրյուֆել»
Բաղադրիչներ
- ալյուր - 250 գր
- կարագ - 150 գր
- շաքարավազ - 100 գր
- ձվի դեղնուց - 4 հատ
- կակաոյի փոշի - 2 ճ/գ
- շաքարի փոշի - 2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն նախօրոք եփում ու թողնում ենք, որ սառչի։
- Դեղնուցները լավ մանրացնում ու վերածում ենք փշուրանման զանգվածի։
- Կարագը թողնում ենք, որ փափկի, բայց չենք հալեցնում։
- Կարագին ավելացնում ենք շաքարավազը, ձվային զանգվածն ու լավ խառնում ենք։
- Ավելացնում ենք ալյուրն ու զգուշորեն խառնում ենք։ Խմորից ձեռքերով հունցում ու ստանում ենք խմորագունդ։
- Խմորից պատրաստում ենք 2 սմ տրամագծով փոքրիկ գնդիկներ։
- Այնուհետև կոնի տեսք ենք տալիս։
- Թխվածքաբլիթները 10 րոպե պահում ենք սառցախցիկում, որպեսզի իրենց ձևը չկորցնեն։
- Այնուհետև հանում ու դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Թխում ենք 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Թխվածքաբլիթները թողնում ենք, որ սառչեն։ Այնուհետև թաթախում ենք կակաոյի ու շաքարի փոշու խառնուրդի մեջ և թողնում ենք, որ սառչի։
- Թխվածքաբլիթները պատրաստ են։
Կոնֆետի տեսքով թխվածքաբլիթները կարելի է վայելել ցանկացած համեղ ըմպելիքի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: