- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
Հյութով ժելե
Բաղադրիչներ
- հյութ ելակի - 250 մլ
- հյութ բանանի - 250 մլ
- ժելատին - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Ելակի հյութը լցնում ենք ոչ շատ մեծ կաթսայի մեջ։ Լցնում ենք ժելատինի մի մասը, խառնում ու 10 րոպե թողնում ենք, որ ուռչի։
- Այնուհետև դնում ենք թույլ կրակի վրա ու խառնում ենք այնքան, մինչև ժելատինը լուծվի։
- Ստացված զանգվածը լցնում ենք բաժակների մեջ ու 2 ժամ պահում ենք սառնարանում։
- Նույն ձևով պատրաստում ենք բանանի հյութը։ Այնուհետև ստացված զանգվածը լցնում ենք ելակի հյութի վրա և 2-3 ժամ պահում ենք սառնարանում, որպեսզի սառչի։
- Համեղ ժելեն պատրաստ է։ Ցանկության դեպքում այն զարդարում ենք հատապտուղներով։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: