- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
Պաղպաղակ ազնվամորիով, շոկոլադով ու ընկույզով
Բաղադրիչներ
- ձու - 4 հատ
- սերուցք (33% և ավելի յուղայնությամբ) - 400 գր
- շաքարավազ - 150 գր
- վանիլային շաքար - 1 թ/գ
- Ինչպես նաև՝
- ազնվամորի - 100 գր
- շոկոլադ - 50 գր
- ընկույզ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը լավ մանրացնում ենք դանակով կամ քերիչով անցկացնում ենք։
- Ընկույզը նույնպես լավ մանրացնում ենք։
- Ձվի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնում ենք։ Սպիտակուցները պահում ենք սառնարանում։ Դեղնուցներին ավելացնում ենք շաքարավազն ու վանիլային շաքարը։ Այնուհետև հարում ենք հարիչով այնքան, մինչև ստացվի բաց գույնի զանգված։
- Այնուհետև հարում ենք սերուցքը՝ կամաց-կամաց ավելացնելով շաքարավազը։ Պետք է ստացվի պինդ զանգված։
- Սպիտակուցները հարում ենք՝ ստանալով պինդ ու փրփրանման զանգված։
- Սերուցքն ու դեղնուցային զանգվածը խառնում ենք։
- Այնուհետև մաս-մաս ավելացնում ենք սպիտակուցային զանգվածն ու զգուշորեն խառնում ենք։
- Ավելացնում ենք ազնվամորին, շոկոլադն ու ընկույզը և խառնում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք մեկ կամ մի քանի տարաների մեջ և 3-4 ժամ պահում ենք սառցախցիկում, որից հետո հանում ենք ու խառնում։
- Պաղպաղակը պատրաստ է։ Զարդարում ենք ազնվամորիով, շոկոլադով, ընկույզով ու մատուցում ենք։
Բարի վայելում։ Պաղպաղակների մոյւս բաղադրատոմսերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: