Դոնդողանման կոնֆիտյուր հաղարջով
Բաղադրիչներ
- հաղարջ կարմիր
- շաքարավազ - 1․5 կգ 1 լ հյութի համար
Քայլերի հաջորդականություն
Հաղարջը պարունակում է վիտամին C ասկորբինաթթու, որն անհրաժեշտ է բազմաթիվ օրգանների նորմալ գործունեության համար։ Այն ամրապնդում է նաև իմունիտետը։ Բավական է օրական մեկ գդալ ուտել, որպեսզի խուսափեք հիվանդություններից։
- Հաղարջը լցնում ենք արծնապատ (էմալե) թասի մեջ, դնում ենք կրակի վրա ու տաքացնում ենք, որպեսզի գոլորշի առաջանա։ Այնուհետև հաղարջը տաք վիճակում փայտե գդալի օգնությամբ անցկացնում ենք մաղով։
- Ստացված զանգվածին ավելացնում ենք շաքարավազը, դնում ենք կրակի վրա ու հասցնում ենք եռման աստիճանի։ 15-20 րոպե եփելուց հետո հանում ենք կրակի վրայից և փրփուրը հեռացնում ենք։
- Կրկին դնում ենք կրակի վրա, եռացնում ու 20 րոպե թողնում ենք, որ հանգստանա։
- Հանգստանալուց հետո դնում ենք կրակի վրա ու եփում ենք այնքան, մինչև դադարի փրփուր դուրս գալ։
- Տաք դոնդողը լցնում ենք տաք բանկաների մեջ և 24 ժամ թողնում ենք բաց վիճակում։ Այնուհետև ամուր փակում ենք կափարիչով։
Դոնդողանման կոնֆիտյուրը պատրաստ է։ Պահում ենք սառը տեղում։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: