Պանրե ձողիկներ
Բաղադրիչներ
- ալյուր - 170 գր
- պանիր - 150 գր
- կարագ - 100 գր
- կաթ - 100 մլ
- աղ - ½ թ/գ
- փխրեցուցիչ - 1/3 թ/գ
- կիտրոն - 1 հատ
- քունջութ սպիտակ
Քայլերի հաջորդականություն
- Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք։
- Կիտրոնի կեղևը նույնպես անցկացնում ենք քերիչով։
- Փափկած կարագը, պանիրը, կիտրոնի կեղևն ու աղը խառնում ենք։
- Ավելացնում ենք կաթն ու խառնում ենք։
- Ալյուրը խառնում ենք փխրեցուցիչի հետ, ապա ալրային զանգվածը մաս-մաս ավելացնում ենք պանրային զանգվածին։
Այնուհետև խմորը վերածում ենք գնդի ու 30 րոպե պահում սառնարանում։
- Խմորագունդը բացում ենք՝ ստանալով 30 սմ տրամագծով խմորաշերտ։
- Ծայրերը կտրատում ենք, որպեսզի ստանանք ուղղանկյունաձև խմորաշերտ։
- Խմորը բաժանում ենք 1,5 սմ լայնությամբ շերտերի։
- Յուրաքանչյուր շերտը ձեռքերի օգնությամբ ոլորում ենք։
Ձողիկները թաթախում ենք քունջութի մեջ։
- Ձողիկները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ։
Եփում ենք 15-20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառեն։
- Պանրով ձողիկները պատրաստ են։ Կարելի է վայելել։
Ջեոցից հանելուց հետո ձողիկները շատ փափուկ են լինում, սակայն մի քանի ժամ անց դառնում են խրթխրթան։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
իսկ ինչ տեսակի պանիրով ենք անում
Սիրելի Շուշան, ձողիկները կարելի է պատրաստել ցանկացած տեսակի դեղին, հալչող պանիրներով (չեդդեր և այլն): Դրանք հիանալի են ստացվում նաև Լոռիի դեղին պանրի որոշ տեսակներով: 🙂
իսկ ինչ տեսակի պանիրով ենք անում