Տորթ «Պավլովա»
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 4 հատ
- շաքարի փոշի - 180 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գ
- քացախ 6 % - 1 ճ/գ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- Կրեմի համար՝
- սերուցք (33% յուղ.) - 200 գր
- պանիր սերուցքային - 250 գր
- շաքարի փոշի - 100 գր
- ազնվամորի - 100 գր
- Ինչպես նաև՝
- անանուխ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցները զգուշորեն առանձնացնում ենք դեղնուցներից, որից հետո սպիտակուցները հարում ենք չոր տարայի մեջ ցածր արագությամբ` աստիճանաբար ավելացնելով արագությունը:
- Ապա, չդադարելով հարելը, ավելացնում ենք կիտրոնի հյութը, քացախն ու օսլան: Ստացվում է այնքան պինդ զանգված, որ կաթսան շրջելու դեպքում անգամ ստացված զանգվածը չի թափվի:
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով, ապա ձևամանի օղակը (20 սմ տրամագծով) խոնավացնում ենք սառը ջրով և ավելացնում ենք սպիտակուցային զանգվածը:
- Թիակով հավասարեցնելուց հետո ձևամանը հեռացնում ենք, գդալի օգնությամբ կենտրոնում խորը անցք ենք բացում և պատառաքաղի օգնությամբ նախշեր անում:
- Տորթը 1 ժամ թխում ենք նախօրոք 130 աստիճան տաքացրած ջեռոցում, որից հետո ջեռոցի դռնակը բացում ու տորթն այդպես թողնում ենք այնքան, մինչև լավ սառչի:
Հատապտուղները լվանում ու դնում ենք թղթե անձեռոցիկի վրա: - Կրեմի բոլոր բաղադրիչները լցնում ենք հարիչամանի մեջ ու թիակով տրորում ենք: Այնուհետև միջին արագությամբ հարում ենք, որպեսզի ստանանք թեթև կրեմ: Պատրաստ լինելուց հետո չենք մոռանում պահել սառնարանում:
- Այժմ ժամանակն է տորթը կրեմապատելու: Արդեն սառած բեզեն զգուշորեն դնում ենք տակդիրի վրա, կրեմը լցնում ենք անցքի մեջ և տարածում վերևի շերտին: Այնուհետև գեղեցիկ դասավորում ենք հատապտողներն ու զարդարում անանուխի տերևներով: Մատուցելուց առաջ կարելի է վրան շաղ տալ շաքարի փոշի:
Տորթ Պավլովան կրում է ռուս հայտնի բալերինա Աննա Պավլովայի անունը: Այս նրբահամ տորթն իր խրթրթան բեզեով, սերուցքային կրեմով ու հատապտուղների համադրությամբ կատարյալ է:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: