- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Ռուլետաձև թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- Խմորի համար
- ալյուր - 350-400 գր
- կարագ - 200 գր
- շաքարի փոշի - 130 գր
- վանիլային շաքար - 10 գր
- ձու - 1 հատ
- աղ - 1 պտղունց
- նարնջի կեղև
- Միջուկի համար
- կարագ - 70 գր
- շաքարավազ շագանակագույն - 50 գր
- մեղր - 30 գր
- ալյուր - 2 ճ/գ
- դարչին - 1 ճ/գ
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը, շաքարի փոշին, վանիլային շաքարն ու աղը լցնել տարայի մեջ ու հարում ենք այնքան, մինչև ստացվի կրեմանման զանգված:
Ավելացնում ենք նարնջի կեղևն ու ձուն: Խառնում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված:
- Ավելացնում ենք ալյուրի մեծ մասը և հարում ենք:
- Ավելացնում ենք ալյուրի մնացած մասն ու ձևավորում ենք խմորագունդ: Ստացվում է առաձգական, բայց փափուկ խմոր, որը 30-60 րոպե պահում ենք սառնարանում:
- Պատրաստում ենք միջուկը, որի համար բոլոր բաղադրիչները լցնում ենք կրեմի տարայի մեջ: Կարագը պետք է լինի փափկած, իսկ մեղրն անհրաժեշտության դեպքում հալեցրած: Հարում ենք ու ստանում միասեռ զանգված:
- Խմորագունդը հանում ենք սառնարանից ու բացում ենք՝ ստանալով ուղղանկյունաձև խմորաշերտ ( 30x40 սմ ):
- Լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում:
- Խմորը ռուլետաձև փաթաթում ու մեկ գիշեր թողնում ենք սառնարանում, որպեսզի լավ սառչի ու հեշտությամբ կտրատվի:
- Այնուհետև բաժանում ենք 5-6 մմ հաստությամբ կտորների և դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ:
- 7-15 րոպե թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Ստացվում են շատ համեղ ու նրբահամ թխվածքաբլիթներ:
Նրբահամ թխվածքալիթները կարելի վայելել մեկ բաժակ տաք թեյի կամ սրճային ըմպելիքների հետ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: