- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 45 minutes
Դդմիկով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Մաքրում ենք դդմիկը, անցկացնում քերիչով, թողնում ենք 10 րոպե, ապա քամում առաջացած հեղուկը (հեղուկ պետք է չմնա): Ավելացնում ենք ձուն, աղը, ալյուրն ու խառնում:
Կտրատում ենք լոլիկը կլոր շերտերով:
- Պատում ենք ձևամանը պերգամենտային թղթով, մեջը լցնում ենք պաքսիմատը, վրան ավելացնում ենք դդմիկային զնագվածն ու հարթեցնում: Ապա վրան շարում ենք կլոր շերտերով կտրատված լոլիկը, վրան լցնում ենք քերած պանիրը ու դնում ջեռոցի մեջ 30 րոպե 200 ատսիճանում:
- Անջատում ենք ջեռոցը և թողնում ենք, որ կարկանդակը մնա տաք ջեռոցում ևս 15 րոպե:
Ապա հանում ենք պատրաստի կարկանդակը ձևամանից և մատուցում:
Մատուցելիս դդմիկով կարկանդակի վրա շաղ տվեք մանր կտրատված կանաչի 😉
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
amen inch shat axorjeli e erevum
amen inc hamex er u hesht
Ուրախ ենք, որ հավանեցիք այս բաղադրատոմսը 🙂
Օգտակար բաղադրատոմս է,ցածր կալորա;ով,թեթև։Դդմիկին կարելի է ավելացնել մի քիչ գազար,կարտոֆիլ,կոճապղպեղ/իմբիր/։Մինչ պանիրը կարելի է քիչ հավի միս ավելացնել ցանկության դեպքում։Բարի ախորժակ։
Շատ օգտակար խորհուրդ էր: Միանշանակ, կարող եք իմպրովիզներ անել 🙂
Շաաատ շնորհակալ եմ Ձեր կայքից, քանի որ հաճախակի եմ օգտվում Ձեր բաղադրատոմսերից, բայց այս կարականդակն ինձ մոտ այնքան էլ լավ չստացվեց, խմորը պինդ էր և ոնց որ չի եփել, հում է մնացել